
Ռուսաստանցիներն անվերապահ առաջատարներն են մնում Անթալիայում զբոսաշրջիկների թվով

2018 թվականի հունվարից մինչեւ օգոստոս ընկած ժամանակաշրջանում արդեն Անթալիայում են գտնվել գրեթե 9,2 մլն օտարերկրյա զբոսաշրջիկներ, ինչը կազմում է ողջ 2017 թվականի ընթացքում միագումար տուրիստական թրաֆիկի 87 տոկոսը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):
Ռուսաստանցիներն անվերապահ առաջատարներն են Անթալիայում հանգստացողների թվաքանակով. նրանց բաժին է ընկնում արտասահմանցի բոլոր զբոսաշրջիկների հոսքի 38,45 տոկոսը: Առաջին ութ ամսվա ընթացքում այս տարածաշրջանում հանգստացել են ՌԴ-ի 3 մլն 367 հազար 152 քաղաքացիներ: Սա 24,3 տոկոսով ավելի է, քան անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում:
Մեծ Է հավանականությունը, որ արդեն սեպտեմբերի արդյունքներով ռուսական շուկան կհասնի կամ նույնիսկ կգերազանցի ողջ 2017 թվականի ցուցանիշը (3,8 մլն զբոսաշրջիկ): 1,4 մլն զբոսաշրջիկների ցուցանիշով (նախորդ տարվա համեմատությամբ +30,2 տոկոս) Ռուսաստանին հաջորդում է Գերմանիան, այնուհետեւ Ուկրաինան (537,7 հազար մարդ, -1,73 տոկոս): Անթալիայում զբոսաշրջիկների թվով առաջին հնգյակում նաեւ տեղ են գտել Մեծ Բրիտանիան (440 հազար, +69%) եւ Նիդեռլանդները (290 հազար, +47%), հաղորդել է ՌԻԱ Նովոստին: