Բրիտանացի գիտնականները «խելացի տաբատ» են մշակում. Daily Telegraph
Բրիսթոլի համալսարանի մի խումբ բրիտանացի գիտնականներ աշխատում են «խելացի տաբատ» ստեղծելու վրա, որում ներսարված են «արհեստական մկաններ»: Ինչպես հայտնել է Daily Telegraph թերթը, տեխնոլոգիական նորույթը բնակչության խոցելի խմբերին (հաշմանդամներին ու տարեցներին) կօգնի կարգավորել շարժունակության հետ կապված խնդիրները։
Մշակման բացառիկությունն այն է, որ այն տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց լրացուցիչ օժանդակություն կապահովի քայլելու ժամանակ: Բացի այդ, ինչպես նշում են գիտնականները, ռոբոտական տաբատները նրանց կօգնեն վեր կենալ հաշմանդամի սայլակներից եւ բարձրանալ աստիճաններով՝ «արձագանքելով մարմնի դիրքի բոլոր փոփոխություններին»: Ինչպես սպասվում է, հագուստը նաեւ կդյուրացնի հանգնվելու գործողությունը:
Հրատարակության տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում ապրում է հենաշարժական համակարգի խանգարումներ ունեցող մոտավորապես 10 մլն մարդ եւ գրեթե 1,2 մլն մարդ, որոնք կրում են ինսուլտի հետեւանքները:
Մասնագետների խոսքով՝ գյուտը նույնիսկ թույլ կտա ազատել տարեցներին հաշմանդամի սայլակներ օգտագործելուց: Սակայն, նախագծի հեղինակների կարծիքով, դրա իրագործման համար կպահանջվի առնվազն 10 տարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: