11 նախազգուշացնող նշան, որ օրգանիզմում էստրոգենի մակարդակը չափզանց բարձր է

Երբ օրգանիզմում հորմոնալ հավասարակշռությունը խախտվում է, մի շարք խնդիրներ են նկատվում: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մի խումբ գործոններ կարող են նպաստել հորմոնների մակարդակի բարձրացմանը կամ իջեցմանը: Կարևոր է ժամանակին ճանաչել խնդիրներն ու դիմել մասնագետի՝ բուժօգնություն ստանալու նպատակով:

Էստրոգեն հորմոննն արտադրվում է կնոջ ձվարաններում: Դրա նորմալ մակարդակը կարևոր է կնոջ օրգանիզմի համար, ազդում է մի շարք գործոնների վրա: Արյան մեջ էստրոգենի մակարդակը տարբեր է՝ կախված դաշտանային ցիկլի փուլից, տարիքից, սակայն դրա մակարդակի բարձրացումը կամ իջեցումը նորմայից կարող է օրգանիզմում լուրջ խնդիրների հետևանք դառնալ:

Էստրոգենի մակարդակը կարող է բարձրանալ ավելորդ քաշի, դիաբետի, հիպերտոնիայի և մի շարք այլ խնդիրների հետևանքով, այդ թվում.

  • դեղամիջոցներ
  • սթրես
  • սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ
  • ալկոհոլի չարաշահում և այլն:

Էստրոգենի մակարդակի բարձրացման դեպքում կարող են նկատվել մի խումբ նշաններ, այդ թվում.

Կարդացեք նաև

  • անքնություն
  • փքվածություն
  • տրամադրության անկումներ
  • դեպրեսիա
  • քաշի ավելացում
  • մազաթափություն
  • հոգնածություն
  • անկանոն դաշտանային ցիկլ
  • սեռական ցանկության նվազում
  • անհանգստություն:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Տեսանյութեր

Լրահոս