Ջոկովիչը US Open-ի եզրափակչում հաղթեց դել Պոտրոյին
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հաղթեց «Մեծ սաղավարտ»-ի 14 տիտղոսը, ԱՄՆ բաց առաջնության եզրափակչում գերազանցելով Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյին:
Նյու Յորքի կենտրոնական կորտում, որը կրում է Արթուր Էյշի անունը, հետաքրքիր և անզիջում պայքար ծավալվեց: Առաջին սեթում հաղթեց Նովակ Ջոկովիչը 3:6 հաշվով, այնուհետ 6:6 հաշվից հետո դել Պոտրոն զիջեց թայ-բրեյքում (4:7): Սերբ հաղթեց նաև երրորդ սեթում 3:6 հաշվով: Ի վերջո Ջոկովիչը հաղթեց ընդհանուր 3:6, 6:6 (4:7), 3:6 հաշվով:
Մինչ այս թենիսիստները միմյանց դեմ մրցել էին 10 անգամ, որտեղ 8-ում հաղթել էր Ջոկովիչը, իսկ երկուսում՝ դել Պոտրոն:
Նովակ Ջոկովիչը ընթացքում տարում հաղթում է «Մեծ սաղավարտ»-ի տարվա երկրորդ մրցաշարում: Մինչ այս սերբը հաղթել էր նաև Ուիմբլդոնում: