Նշաններ, որոնք շատերն անուշադրության են մատնում. դրանք կարող են զգուշացնել լուրջ խնդիրների մասին

Առողջական խնդիրների առկայության դեպքում օրգանիզմում սովորաբար որոշակի ախտանշաններ են առաջանում: Lifehacker.ru-ի հաղորդմամբ՝ կարևոր է ժամանակին ճիշտ ախտորոշում ստանալ, անհրաժեշտության դեպքում՝ նաև բուժվել:

Հոգնածություն: Այո՛, ժամանակակից կենսակերպը բավական հոգնեցնող է: Բայց եթե ուժերը չեն վերադառնում նույնիսկ լիարժեք հանգստից հետո, կարող եք առողջական խնդիրներ ունենալ: Հոգնածությունը կարող է վկայել մի շարք խնդիրների մասին: Հարկավոր է դիմել նաև էնդոկրինոլոգի օգնությանը՝ վահանաձև գեղձի աշխատանքը ստուգելու համար:

Առատ քրտնարտադրություն: Եթե առատ քրտնարտադրությունը ֆիզիկական ակտիվության և բարձր ջերմաստիճանի հետևանք չէ, հարկավոր է ուշադրություն դարձնել առողջական վիճակին: Այս խնդիրը կարող է վկայել արյունատար անոթների խցանման մասին, ինչը կարող է նույնիսկ ինֆարկտի հանգեցնել:

Այրոց: Այրոցը ոչ միշտ է սնունդը չմարսելու հետևանք: Երբեմն այն կարող է կապված լինել նաև սրտի հետ:

Կարդացեք նաև

Քաշի կորուստ: Եթե կենսակերպը, ֆիզիկական ակտիվության մակարդակը, սննդային սովորությունները չեն փոխվել, սակայն քաշի կորուստ է նկատվում, հնարավոր է՝ անհանսգտության կարիք կա: Քաշի կտրուկ կորուստը կարող է վկայել օնկոլոգիական հիվանդության մասին: Բժշկի հետ փորձեք հասկանալ՝ ինչը կարող էր հանգեցնել քաշի կորստի:

Ցավոտ դաշտանային ցիկլ: Դաշտանային ցավերը կարող են պայմանավորված լինել էնդոմետրիոզի, պոլիկիստոզի և այլ հիվանդությունների առկայությամբ: Ամեն դեպքում խորհրդակցեք բժշկի հետ՝ հասկանալու համար՝ արդյոք վերարտադրողական համակարգի հետ կապված խնդիրներ կան, թե ոչ:

Փորկապություն: Սովորաբար փորկապության պատճառ են դառնում սխալ սնունդն ու քիչ քանակով ջրի օգտագործումը: Բայց խնդիրը կարող է վկայել նաև դիաբետի առկայության մասին:

Քնատություն: Եթե քնելու ցանկություն է առաջանում՝ անկախ այն հանգամանքից՝ որքան եք քնել, ամենայն հավանականությամբ՝ ապնոէի հետևանքով թթվածնի անբավարարություն է առաջանում: Քնի ընթացքում շնչառությունը կանգ է առնում: Խորհրդակցեք մասնագետի հետ:

Մաշկի չորություն: Սա կարող է վկայել վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման, նույնիսկ աուտոիմուն հիվանդությունների մասին:

Վերջույթները սառում են: Եթե սա եղանակային պայմանների հետևանք չէ, խնդիրը կարող է Ռեյնոյի հիվանդությունը լինել՝ հազվադեպ հանդիպող հիվանդություն, որի հետևանքով տուժում են անոթները:

Եղունգների ձևն ու գույնը փոխվում են: Եղունգների ձևի փոփոխությունը կարող է վկայել անեմիայի մասին, իսկ գույնի փոփոխությունը՝ երիկամների խնդիրների մասին: Եղունգների ձևի փոփոխությունը կարող է նաև սրտի ու թոքերի հիվանդությունների հետևանք լինել, որոնց դեպքում հյուսվածքներին չի բավականացնում թթվածնի մակարդակը:

Գունատություն: Ստուգեք արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը: Գունատությունը երկաթ պակասորդային անեմիայի նշաններից մեկն է, որի դեպքում հարկավոր է դիմել բժշկի և նրա նշանակմամբ՝ երկաթի հավելումներ օգտագործել:

Ձեռագրի փոփոխություն: Տառերի աղավաղման պատճառ կարող է լինել դողը, որը կարող է վկայել մի խումբ հիվանդությունների, այդ թվում՝ Պարկինսոնի հիվանդության առկայության մասին:

Գլխապտույտ վեր կենալիս: Ամենայն հավանականությամբ, խնդիրն անեմիան է:

Ոտքերի ջղաձգումներ: Հնարավոր է՝ ստորին վերջույթներում թրոմբներ են գոյանում:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս