Բաժիններ՝

Huawei Mate 20 Lite.4 տեսախցիկ և արհեստական ինտելեկտ՝ ամենուր

Huawei-ը  շարունակում է նորությունների շարքը Բեռլինում կայացող IFA 2018-ի ընթացքում: Այս անգամ ընկերությունը ներկայացրել է նոր Mate 20 Lite սմարթֆոնը:

Սմարթֆոնն ունի դասական դիզայն՝ ապակե կափարիչով և մետաղյա շրջանակով: Ունի 6.3 դյույմ անկյունագիծ՝ 2340 × 1080 պիքսել ընդլայնմամբ:

Սմարթֆոնի վրա տեղադրվել է չորս տեսախցիկ՝ հիմնական 24 + 2 MP և դիմացի տեսախցիկ՝ 20 + 2MP: Huawei սմարթֆոններում երկրորդ տեսախցիկն օգնում է ավելի լավ նկարել: Արհեստական ինտելեկտն օգնում է լուսանկարներն ավելի լավը դարձնել: Այն միանգամից հստակեցնում է կադրը, կարգավորում է լուսանկարելու պարամետրերը:

Արհեստական ինտելեկտը հիմնական տեսախցիկի համար կարող է ընտրել՝ 500, իսկ դիմացի տեսախցիկի համար՝ 200 պարամետրեր:

Կարդացեք նաև

Նոր սմարթֆոնում արհեստական ինտելեկտն ամենուր է: Այն անգամ կարգավորում է ձայնը, երբ զանգի ընթացքում կապն այնքան էլ լավը չէ: Այն վերականգնում է կապը, երբ սմարթֆոնը հասանելի է դառնում: Եթե փորձել եք զանգ կատարել այն ժամանակ, երբ կապ չի եղել, ապա սմարթֆոնն ավտոմատ կերպով կզանգահարի վերջին կոնտակտին կապի առկայության դեպքում:

Արհեստական ինտելեկտը համակարգում է նաև խաղերի աշխատանքը, ինչպես նաև օգնում է գնումներ կատարելիս:

Սմարթֆոնն աշխատում է Kirin 710 ֆիրմային պրոցեսորով, ունի 4 ԳԲ հիմնական և 64 ԳԲ հիմնական հիշողություն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս