13 անսովոր կայքեր՝ անգլերեն սովորելու համար
Դասագրքերով անգլերեն սովորելը, իհարկե, օգտակար զբաղմունք է, սակայն նրանց համար, ովքեր ուզում են խորանալ անգլերենի ուսուցման մեջ` ստեղծելով անգլալեզու միջավայր, միայն դասագիրքը քիչ է: Ստորև ներկայացվում են հետաքրքիր կայքեր, որոնք կօգնեն բարելավել անգլերենը` զբաղվելով ինքնազարգացմամբ:
Highbrow
Շատ օգտակար ռեսուրս է նրանց համար, ովքեր շարունակ ինչ-որ նոր բան են ուզում իմանալ: Այստեղ դուք կգտնեք լեզվի ուսուցման հսկայական քանակությամբ տարատեսակ կուրսեր ցանկացած ճաշակի համար: Ընտրեք այն, ինչը ձեզ հետաքրքիր է, և ամեն օր ձեր էլեկտրոնային փոստում կգտնեք ընտրված թեմայի վերաբերյալ հետաքրքիր նամակ կամ տեսանյութ: Դրանք շատ կարճ են, շուրջ 5 րոպե տևողությամբ, այնպես որ, ձեզնից շատ ժամանակ չեն խլի: Բնականաբար, ամեն ինչ անգլերենով է: Այդ պատճառով էլ դուք կարող եք նոր, հետաքրքիր փաստեր իմանալ` անգլերեն նոր բառեր սովորելով:
TED
TED-ի դասախոսություններն անգլերեն սովորելու ամենահայտնի եղանակներից են: Եվ դա իզուր չէ: Դրանք հանրամատչելի են, ճանաչողական, իսկ դասախոսների կատակները դրանք ավելի հետաքրքիր են դարձնում: Բացի այդ, դասախոսությունները տևում են մոտ 10 րոպե, ինչի շնորհիվ չես հասցնում ձանձրանալ կամ հոգնել: Յուրաքանչյուր ելույթ ուղեկցվում է սուբտիտրերով, ինչն օգնում է սովորել անծանոթ բառեր:
GCF
Հիանալի ռեսուրս է նրանց համար, ովքեր, բացի անգլերենից, հետաքրքրվում են նաև համակարգչային ծրագրերով, կարդալու հմտության զարգացմամբ կամ մաթեմատիկայով: Հատկապես օգտակար է անգլալեզու ընկերությունում աշխատել ցանկացողների համար: Այստեղ դուք կգտնեք ռեզյումե կազմելու, հարցազրույց անցնելու, կարիերան պլանավորելու ու շատ այլ բաների մասին օգտակար խորհուրդներ: Սա մի կայք է, ուր տրվում է միայն օգտակար ու գործնական ինֆորմացիա:
It this much
Հիանալի կայք է նրանց համար, ովքեր առողջ ապրելակերպ են վարում կամ ուզում են հետևել առողջ սննդակարգին: Եթե դուք որոշել եք դիետա պահել ու ուտել առողջ ու օգտակար սնունդ, այս կայքը ձեզ համար գերազանց օգնական կլինի: Այստեղ դուք կարող եք կազմել սնվելու ձեր օրվա պլանը: Դրա համար պետք է գրեք, թե որքան կալորիա եք ուզում սպառել օրական, ու քանի անգամ եք ուզում սնվել: Ծրագիրն ավտոմատ կերպով ձեզ համար օպտիմալ սննդակարգ կկազմի: Այս կայքը հարմար է նաև նրանց համար, ովքեր ուզում են սովորել պատրաստել առողջ ու օգտակար ճաշատեսակներ:
Coursera
Շատ հայտնի կայք է՝ տարբեր թեմաներով զանազան դասընթացների մեծ քանակով, որը շարունակ լրացվում է: Եվ այս ամենը` որակյալ սուբտիտրերով անգլերենով: Այստեղ դուք կարող եք լսել արտասահմանյան համալսարանների պրոֆեսորների դասախոսությունները: Ընտրեք ձեզ հետաքրքրող թեմաները, որից հետո ծրագիրը ձեզ կառաջարկի դասընթացների տարբերակներ: Այստեղ կան գրավոր անգլերենի դասընթացներ, լրագրության համար հարմար անգլերեն և շատ այլ բաներ: Յուրաքանչյուր դասախոսությանը հետևում են սովորած նյութի յուրացումը ստուգող թեստեր: Շատ են գործնական առաջադրանքները: Կա նաև անցած նյութի քննարկման բաժին, ուր դուք կարող եք խոսել ձեր համակուրսեցիների հետ:
MonkeySee
Հիանալի կայք է՝ կյանքի բոլոր իրավիճակների համար տեսանյութերի տարբերակներով: Այստեղ կարող եք գտնել օգտակար նորարարություններ ցանկացած ճաշակի համար, կսովորեք պատրաստել նոր կերակրատեսակներ, դիմահարդարվել, ու կիմանաք շատ հետաքրքիր փաստեր: Յուրաքանչյուր տեսանյութի տեքստ է ուղեկցում, ինչը հարմար է անհասկանալի մասերը թարգմանելու համար: Խորհուրդ ենք տալիս սկզբում կարդալ տեքստը՝ անծանոթ բառերի նշանակությունն իմանալու համար, ապա նոր՝ նայել տեսանյութը:
100 places to visit
Եթե դուք ակտիվ մարդ եք, ով իր կյանքն առանց ճանապարհորդությունների ու նոր վայրեր բացահայտելու չի պատկերացնում, կամ պարզապես սիրում եք կարդալ մեր մոլորակի հետաքրքիր վայրերի մասին, ուրեմն այս կայքը ձեզ համար է: Այստեղ առաջարկվում են աշխարհի թոփ-100 ամենահետաքրքիր վայրերը, ուր արժե լինել, ինչպես նաև մանրամասն տեղեկություններ դրանց մասին, բնականաբար, անգլերեն լեզվով:
Tone It Up
Եթե ձեր կյանքն առանց սպորտի չեք պատկերացնում կամ պարզապես փորձում եք ձեր ֆիզիկականը նորմալ վիճակում պահել, ուրեմն այս կայքը ձեզ համար է:
Yoga with Adriene
Եթե դուք ինտենսիվ, հոգնեցնող մարզումների փոխարեն՝ գերադասում եք յոգայով զբաղվել, որը կարգի է բերում մարմինն ու հնարավորություն տալիս ներդաշնակության հասնել ներքուստ, ապա այս տեսադասերը կարող են իսկական գտածո դառնալ ձեզ համար: Անգամ, եթե ձեզ համար դժվար լինի անգլերեն խոսքը հասկանալը, հոգ չէ, մարզիչը ցույց է տալիս իր յուրաքանչյուր ասածը: Այսպիսով դուք կարող եք միաժամանակ աշխատել և ձեր մարմնի, և անգլերենի կատարելագործման ուղղությամբ:
DayliLit
Հրաշալի կայք է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են ընթերցել, և բոլոր նրանց համար, ովքեր ժամանակ չեն գտնում անգլերեն լեզվով ընթերցանություն կազմակերպելու համար: Կայքում գրանցվելուց հետո ամեն օր ձեր էլեկտրոնային փոստով կստանաք գրքի հաջորդ գլուխը, որի ընթերցանությունը ձեզանից կխլի ընդամենը 15 րոպե:
Bucketlisty
Այս կայքն օգնում է պլաններն իրականություն դարձնել ու հասնել նպատակների կատարմանը: Դուք կարող եք շփվել նաև այլ մասնակիցների հետ ու օգնել միմյանց:
Challenge List Creator
Այս կայքում ևս հնարավորություն կա ստեղծել սեփական ցանկությունները կամ ընտրել առաջարկված ցանկից, ինչը թույլ է տալիս գտնել հետաքրքիր ու անսովոր գաղափարներ:
Sunny Skyz
Այստեղ կարելի է նորություններ կարդալ աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ոգեշնչող պատմություններ, կատակներ և պարզապես հետաքրքիր ժամանցային-ճանաչողական հոդվածներ, ինչպես նաև տեսանյութեր դիտել: Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, նմանատիպ կայքերում տեղադրված նյութերի ընթերցանությունը հեշտ և անկաշկանդ կերպով անգլերեն սովորելու գերազանց հնարավորություն է:
Օտար լեզուներ սովորելիս շատ կարևոր է, որ այդ պրոցեսը հետաքրքիր լինի, գրավիչ ու չձանձրացնի, այլապես կարելի է կորցնել հետաքրքրությունը դրա նկատմամբ:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը