Բաժիններ՝

«Պոգբան պետք է դառնա «Մանչեսթեր Յունայթեդի» առաջատարը և տանի ակումբն ԱՊԼ-ում չեմպիոնության». Ուեյն Ռունի

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունին գտնում է, որ «Կարմիր սատանաների» կիսապաշտպան Պոլ Պոգբան ընդունակ է ակումբը տանել հաղթանակի ԱՊԼ-ում:

«Պոլը ֆանտաստիկ խաղացող է: Նա պետք է դառնա «Մանչեսթեր Յունայթեդի» առաջատարը և տանի ակումբը չեմպիոնության ԱՊԼ-ում: Շատերն ասում են, որ Մոուրինիոն պետք է ստանա առավելագույնը Պոլից, սակայն ես վստահ եմ, որ Պոլը պետք է դա անի իր համար: Վստահ եմ՝ նա կարող է դառնալ ակումբի առաջատարը և հաղթել տիտղոսը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Իհարկե, նրա շուրջ բազմաթիվ շշուկներ են պտտվում: Պոլը հանրային մարդ է, բայց նա կարող է գլուխ հանել այս ճնշումից, որովհետև հանդիսանում է լավագույն ֆուտբոլիստներից մեկը»,- Ռունիի խոսքերն է մեջբերում CNN-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս