Թեստ-դրայվ՝ կանանց ձևով. չինուհին վնասել է նոր BMW-ն, որը դեռ չԷր հասցրել գնել
Բանը եղել է այնպես, ինչպես ավանդաբար լինում է. կինը շփոթել է գազի եւ արգելակման ոտնակները եւ նոր արտաճանապարհային մեքենայով մխրճվել ավտոսալոնի մեջ՝ ամեն ինչ ցիրուցան անելով իր ճանապարհին:
Չինաստանի ավտոսալոնի տեսադիտարկման խցիկները զվարճալի դեպք են նկարահանել, թե ինչպես ավտոմոբիլի անվճար թեստ-դրայվը կլորիկ գումար է նստել կնոջ վրա:
Տեսանյութում երեւում է՝ ինչպես է փողոցից մեքենան մոտենում ավտոսալոնին: Մի քանի վայրկյանից այն մխրճվում է ավտոսալոնի մեջ, դանդաղեցնում ընթացքը, իսկ հետո դարձյալ թափ է առնում եւ շարժվում ուղիղ աշխատողների վրա:
Ինչպես նշում են տեղական ԶԼՄ-ները, 30-ամյա կինը ցանկանում էր ավտոմեքենան կայանել թեստ-դրայվից հետո: Սակայն արգելակման ոտնակը սեղմելու փոխարեն նա սեղմել է գազի ոտնակը, կորցրել կառավարումը եւ հայտնվել դիլերային կենտրոնում:
Բարեբախտաբար, ավտոսալոնի աշխատակիցներից ոչ ոք չի տուժել, ինչպես եւ կինն ինքը: Պարզվել է, որ ավտոմեքենան, որը նա վնասել է, BMW X1 ավտոճանապարհային է, որի արժեքը մոտավորապես 57 հազար դոլար է:
https://www.youtube.com/watch?v=Cb9W3Agqi94