Բաժիններ՝

Գոդինը հերքում է պայմանագիրը երկարաձգելու լուրերը

Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Դիեգո Գոդինը հերքել է ակումբի հետ պայմանագրի երկարաձգման մասին տեղեկությունները:

«Ես չեմ երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ: Ես առաջարկություններ ունեի այլ թիմերից, բայց որոշեցի մնալ անձնական պատճառներով: Հիմա ես մտածում եմ միայն եզրափակիչի մասին:

Բայց ես դեռ չեմ երկարաձգել իմ պայմանագիրը: Ես տեսա, որ այդ մասին լուրեր են  եղել, բայց չգիտեմ, թե որտեղից են եկել այդ խոսակցությունները»,-նշել է Գոդինը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրը (Անգլիայում տրանսֆերային պատուհանը փակվում է օգոստոսի 9-ին) առաջարկ էր արել մադրիդյան ակումբին: Sky Sports-ի փոխանցմամբ՝ «Մանչեսթերի» ներկայացուցիչներն դիմել են մադրիդյան ակումբին, բայց անմիջապես մերժում են ստացել: Մադրիդյան ակումբը հստակ որոշել է, որ չի վաճառում իր պաշտպանին:

Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստը 2010 թվականից հանդես է գալիս «Ատլետիկոյի» կազմում:

Ըստ տարածված լուրերի՝ Գոդինը երկարաձգել էր պայմանագիրը մինչև 2021 թվականը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս