Թուրքիան ավելացրել է ԱՄՆ-ից ներկրվող մի շարք ապրանքների մաքսատուրքերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրած հրամանագրով պաշտոնական Անկարան լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ-ից ներկրվող որոշ ապրանքնատեսակների նկատմամբ։

Դրանցից են ալկոհոլային խմիչքները, բրինձը, ծխախոտը, թեթև մարդատար ավտոմեքենաները և խնամքի պարագաները։

Էրդողանի ստորագրած հրամանագիրն արդեն հրապարակվել է թուրքական «Resmi Gazete» պաշտոնական տեղեկատու թերթում:

Վերոհիշյալ ապրանքատեսակների  նկատմամբ մաքսատուրքերն ավելացել են 2 անգամ։

Աղբյուրն ընդգծում է, որ նման որոշումը յուրատեսակ պատասխան է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, ով ավելի վաղ թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների պատճառով լրացուցիչ մաքսատուրքեր էր սահմանել Թուրքիայից ներկրվող ալյումինի ու պողպատի նկատմամբ։

Haberler

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031