Բաժիններ՝

«Շանսերը մինիմալ են, բայց հավատում ենք մեր լավ խաղին ու հաղթանակին». Էդգար Մանուչարյան

Երևանի «Ալաշկերտ»-ի հարձակվող Էդգար Մանուչարյանը խոսել է Ռումինիայի չեմպիոն «Կլուժ»-ի դեմ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղի մասին: «Պատասխան խաղից առաջ ունենք շատ լավ տրամադրություն: Չնայած հոգնած ենք, սակայն դա չխանգարեց անցկացնել լավ մարզում:

Ինչ վերաբերում է «Կլուժ»-ի հետ խաղին, իհարկե, շանսերը շատ մինիմալ են, բայց մենք հավատում ենք մեր լավ խաղին ու հաղթանակին: Պետք է ամեն ինչ փորձենք, հենց այնպես խաղը չենք տա, կպայքարենք մինչեւ վերջ եւ արդեն վերջում պարզ կլինի:

Արդեն շատ լավ մարզավիճակում եմ: Կարծում եմ՝ կարող եմ անցկացնել ամբողջ հանդիպում, ֆիզիկապես շատ լավ եմ զգում»,- Հայաստանի հավաքականի հարձակվողի խոսքը մեջբերում է «Ալաշկերտ»-ի մամուլի ծառայությունը:

Երևանում կայացած առաջին խաղում «Ալաշկերտ»-ը պարտվել է 0:2 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին Ռումինիայում և կսկսվի Երևանի ժամանակով 21:00-ին: Այս դիմակայության հաղթողի հաջորդ մրցակիցը կլինի լեհական «Լեգիա»-ի (Վարշավա) ու Լյուքսեմբուգի «Դյուդելանժ»-ի միջև դիմակայության հաղթողը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031