Բաժիններ՝

«Իրավապա´հ մարմիններ, բոլորի´ պարագայում արդարացի և անկողմնակալ եղե´ք…»

Գյումրու պետական մանկաբարժական ինատիտուտի դասախոս Հովհաննես Խորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կդիմենք ԱԱԾ-ին…
Ես, իրոք, ապշած եմ մի հանգամանքից: Ուրեմն ամենաշատը մեկ շաբաթում (6 ամսում էլ հնարավոր չէր) իրավապահ մարմինները «կարողանում» են Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի 2012-2016 թթ. ուսումնական տարիների 3529 շրջանավարտներից անուն առ անուն ցուցմունք ստանալ (ինչն անհավանական է), որ դիպլոմների և դրանց միջուկների տպման աշխատանքները կազմակերպելու նպատակով Անահիտ Ֆարմանյանը նրանցից հավաքել է ընդհանուր մոտ 20 մլն ՀՀ դրամ:

Ընդ որում, սա էլ ներկայացվեց որպես 100-տոկոսանոց անժխտելի ապացույց` չպահպանելով անմեղության կանխավարկածը:
Իսկ Սահակ Մինասյանի վատնումները, յուրացումները, պաշտոնեական կեղծիքները, 500 մլն դրամ ժառանգությունը մսխելը, 15 տոննա պիտանի գրականություն մակուլատուրա հանձնելը, համալսարանը 242 մլն ՀՀ դրամ պարտքով թողնելն ու անպատիժ հեռանալը ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժինը, Շիրակի մարզային քննչական վարչությունը և Շիրակի մարզի դատախազությունը շարունակում են դեռ ուսումնասիրել ու ուսումնասիրել, անիմաստ փորձաքննություններ նշանակել և Սահակ Մինասյանին ազատության մեջ թողնել:

Շhttp իրակի մարզի իրավապահ մարմինների երկարատև ուսումնասիրությունները Սահակ Մինասյանի գործով, ի վերջո, հանգեցնելու են նրան, որ նշված իրավապահ մարմինները դառնալու են ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐ… Երկարատև ուսումնասիրությունների վերջը դա կլինի…
Իրավապա´հ մարմիններ, բոլորի´ պարագայում արդարացի և անկողմնակալ եղե´ք…»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս