Տեխնոլոգիաներն ու երեխաներին սպառնացող աչքի հիվանդությունները

Այսօր համակարգչի լայն կիրառումը կարող է հանգեցնել տեսողության հետ կապված խնդիրների: «Չոր աչք» հիվանդության ախտորոշումը դարձել է չափազանց տարածված հատկապես երեխաների ու դեռահասների շրջանում:

Մեր օրերում հեռախոսների ու էլեկտրոնային այլ միջոցների լայն կիրառումը ունենում է իր բացասական հետևանքներն ի դեմս տեսողության հետ կապված խնդիրների, հատկապես երեխաների շրջանում:

«Այսօր նկատում ենք, որ էկրանների, հեռախոսների, թվայնացված տեխնիկական միջոցների լայն կիրառումը հանգեցրել է անգամ երեխաների շրջանում չոր աչք հիվանդության ախտորոշմանը»,- ասում է Էսթոն համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Վոլֆսոհնը:

Երեխաները երկար ժամանակ են անցկացնում տարբեր էկրանների առջև: Դա մեծացնում է տեսողական հիվանդություն ստանալու հավանականությունը:

«Երբ կենտրոնանում եք էկրանի վրա, ավելի քիչ եք թարթում աչքերը, որի արդյունքում վնասվում է աչքերի առջևի հատվածը»,- ասում է պրոֆեսորը:

Արդյունքում արցունքներ չեն արտադրվում, որն էլ վնասում է աչքի տեսողությանը և առաջացնում չոր աչք հիվանդությունը:

Այսօր այս հիվանդությունը հնարավոր է դարձել ախտորոշել նաև հավելվածի միջոցով: Լոնդոնում դրա ներկայացման ընթացքում հավելվածի հեղինակները խնդրում են պատասխանել մի քանի պարզ հարցերի՝ որոշելու համար, թե որքան ժամանակ հնարավոր է նայել համակարգչին առանց թարթելու:

Բժիշկներն իրենց հերթին խորհուրդ են տալիս համակարգչի առջև թարթել հնարավորին չափով հաճախ և նույնը պարտադրել երեխաներին:

Տեսանյութեր

Լրահոս