Բաժիններ՝

Սինգապուրում գործարկվել է սահմանային հսկողության համակարգն աչքի սքանավորման միջոցով. The Straits Times

Սինգապուրի որոշ սահմանային կետերում սկսել է գործել կատարելագործված կենսաչափական համակարգ: Այս մասին գրել է The Straits Times-ը: Մասնավորապես, Մալայզիայի հետ ցամաքային անցումներում, ինչպես նաեւ նավահանգիստներից մեկում տեղակայվել են սահմանային հսկողության շրջանակներ, որոնցով կարելի է անցնել աչքի ծիածանաթաղանթի սքանավորման միջոցով: Առայժմ դա մատչելի է սոսկ երկրի քաղաքացիների եւ մշտական կարգավիճակով բնակիչների համար:

Ինչպես նշում են փորձագետները, ապագայում նման տեխնոլոգիաները դուրս կմղեն ներկայում օգտագործվող մատնադրոշմների համակարգը: Ademco Security Group ընկերության ղեկավար Թոբի Քոյի խոսքով՝ նման կենսաչափական համակարգի արժեքը մնում է թանկ, որը մի քանի անգամ գերազանցում է ներկայիս համակարգին: Այնուամենայնիվ նա վստահ է, որ դա միայն ժամանակի, հնարավոր է՝ երեք – հինգ տարվա հարց է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031