Բաժիններ՝

«Դարմիանը ցանկանում է հեռանալ». Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մեկնաբանել է պաշտպան Մատտեո Դարմիանի հնարավոր տեղափոխության մասին լուրերը:

«Մատտեոն ուզում է հեռանալ: Կարծում եմ, եթե համապատասխան առաջարկ լինի, մենք նրան բաց կթողնենք: Գնալու ցանկության մեջ ոչ մի դատապարտելի բան չկա: Բայց մինչ այժմ ստացված առաջարկները մեզ չեն բավարարում:

Աջ պաշտպանի դիրքում մեր գործերը հիմա այնքան էլ լավը չեն: Վալենսիան վնասվածք է ստացել, Դալոտը վերականգնվում է, երկուսն էլ պատրաստ չեն մրցաշրջանի մեկնարկին: Յանգը կարող է խաղալ աջից, բայց այժմ նա արձակուրդում է:

Այնպես որ, կրկնում եմ, Դարմիանը կգնա միայն այն դեպքում, երբ լինի լավ առաջարկ: Եթե նա մնա, կարող է դառնալ շատ կարևոր ֆուտբոլիստ մեր թիմի համար»,- նշել է Մոուրինիոն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերն» ու «Յուվենթուսը» ցանկանում են գնել Դարմիանին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031