«Եթե դու կարող ես ստորագրել երեք ուժեղ խաղացողի՝ վաճառելով մեկ դարպասապահի, ապա ընտրությունն ակնհայտ է». «Ռոմայի» նախագահ
«Ռոմայի» նախագահ Ջեյմս Պալոտան մեկնաբանել է ակումբի որոշումը` «Լիվերպուլին» վաճառել դարպասապահ Ալիսոնին:
«Ինչ վերաբերում է Ալիսոնի շուրջ ստեղծված իրավիճակին, ապա եկեք լուրջ խոսենք սրա մասին: Նրա հրաշալի ֆուտբոլիստ է: Մենք նրա հետ խոսեցինք, երբ նա հեռացավ, ես նրան մաղթել եմ հաջողություն և որքան հնարավոր է՝ չոր խաղեր՝ բացառությամբ 5-6 բաց թողած գնդակի, երբ նրանք խաղան մեզ հետ:
Նա ասաց, որ չի կարող իրեն նման բան թույլ տալ, բայց մենք կարող ենք վերադառնալ այս թեմային: Այո, 70 միլիոնը շատ մեծ գումար է: Կարծում եմ, որ ի դեմս Ռոբին Օլսենի՝ մենք շատ լավ դարպասապահի ենք ստորագրել: Նա շատ թերագնահատված է:
Մոնչին ինքն է եղել դարպասապահ, այնպես որ, շատ լավ է հասկանում՝ ովքեր են լավ դարպասպահները: Ալիսոնին վաճառելուց հետո մենք ստորագրեցինք մեկ այլ դարպասապահի՝ համարելով, որ նա շատ լավ հանդես կգա այդ դիրքով: Բայց ստացած գումարը մեզ թույլ տվեց այլ ֆուտբոլիստների մասին ևս մտածել:
Օրինակ՝ Մալկոնը, ում մենք այդպես էլ չկարողացանք ստորագրել: Եթե դու կարող ես ստորագրել երեք ուժեղ խաղացողի՝ վաճառելով մեկ դարպասապահի, ապա ընտրություն ակնհայտ է»,- նշել է Պալոտան:
Սիրարփի Աղաբաբյան