
Ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձել է Եվրոպայի պատանիների չեմպիոն

Ծանրամարտի Հայաստանի պատանեկան, երիտասարդական թիմերը շարունակում են մեդալներ նվաճել Եվրոպայի առաջնությունում:
Իտալական Միլան քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: 85 կգ քաշային պարգում պատանիների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետկան պոկեց 115 կգ և հրեց 146 կգ: Երկամարտի 261 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Նախօրեին Եվրոպայի չեմպիոն կոչումներն էին նվաճել Կարեն Մարգարյանը և Մարգարիտա Առաքելյանը: