Բաժիններ՝

«Բանանց»-ը ընկերական հանդիպում կանցկացնի «Արարատ–Արմենիա»-ի հետ

Երևանի «Բանանց»-ը Հայաստանի առաջնության մեկնարկից առաջ հերթական ընկերական հանդիպումը կանցկացնի:

Հուլիսի 28-ին, 17:30-ին ստուգոզզղական հանդիպում տեղի կունենա «Բանանցի» և «Արարատ-Արմենիա» թիմի միջև: «Արարատ-Արմենիան» 2018/19 մրցաշրջանում իր նորամուտն է նշելու Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում: «Արարատ-Արմենիան» վերջին օրերին ներկայացրել է թիմի մարզիչներին և ֆուտբոլիստներին: Գլխավոր մարզիչն է Անդրանիկ Բաբայանը:

Թիմի կազմը համալրել են բրազիլացի Կայրոն Բատիստան, կոլումբիացի Յերի Օրտեզան, ռուս ֆուտբոլիստներ Դմիտրի Գուզը, Դանիլա Յաշուկը, Դմիտրի Աբակումովը, Ալեքսանդր Պուստոզերովը, Վլադիսլավ Օսլոնովսկին, Արսեն Սիուկաևը, Անտոն Կոբյալկոն, բուլղարացի Գեորգի Պաշովը և հայ ֆուտբոլիստներ Հրայր Մկոյանը, Ռոբերտ Դարբինյանը, Դավիթ Դավիդյանը, Վարդան Բակալյանը, Արթուր Դանիելյանը, Արմեն Համբարձումյանը, Գոռ Մալաքյանը, Արտյոմ Ավանեսյանը և Արման Հովհաննիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս