Ուշադիր եղեք. նշաններ, որոնք չի կարելի արհամարհել

Անեմիայի դեպքում նկատվում է արյան կարմիր գնդիկների գոյացման խանգարում կամ հեմոգլոբինի ցածր մակարդակ: Հենց սրանք են բջիջներին թթվածին հասցնում: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ արյան՝ մեծ քանակով կորուստը կարող է անեմիայի հանգեցնել: Ընդ որում, կանայք առավել հակված են անեմիայի: Դաշտանային ցիկլի ընթացքում մեծ քանակով արյան կորուստը կարող է հանգեցնել անեմիայի:

Անեմիայի պատճառ կարող է դառնալ թերսնուցումը: Երկաթն ամենակարևոր հանքանյութերից է, որը պատասխանատու է կարմիր գնդիկների ձևավորման համար: Այս հանքանյութի անբավարար մակարդակը ևս խնդրի է հանգեցնում:

Անեմիայի կանխարգելման համար կարևոր է նաև C և B12 վիտամինների բավարար մակարդակը: Անեմիայի պատճառ կարող են դառնալ նաև վիրահատությունները, վնասվածքները, քաղցկեղը, ցավազրկող միջոցների երկարատև օգտագործումը:

Անեմիայի մասին կարող են վկայել հետևյալ ախտանշանները.

Կարդացեք նաև

  • հոգնածության մշտական զգացում
  • մաշկի գունատություն, չորություն
  • հևոց
  • դաշտանային ցիկլի բացակայություն կամ անկանոն ցիկլ
  • սառը ձեռքեր և ոտքեր
  • ցածր իմունիտետ
  • անքնություն
  • մկանային ջղաձգումներ:

Անեմիայի դեպքում հարկավոր է դիմել մասնագետի՝ անհրաժեշտ բուժօգնություն ստանալու համար: Սննդակարգ ներառեք հետևյալ մթերքը.

  • գազար
  • բազուկ
  • դեղին և կարմիր պղպեղ
  • վիտամին C-ով հարուստ մթերք
  • քունջութի սերմեր
  • նուռ
  • դառը շոկոլադ:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս