
Ընտրեք պատկերներից մեկը և բացահայտեք ձեզ

Ձեր ընտրությունը կօգնի բացահայտել առանձնահատկությունները, որոնք բնորոշ են ձեր բնավորությանը:
#1 Կոնսերվատիվ եք, նվիրված, մարդ, ով արժանի է վստահության: Շփվող եք, անկեղծորեն հոգ եք տանում մյուսների մասին: Ձեզ դուր է գալիս լինել մտերիմ ընկերների շրջապատում: Հենց ճանաչում եք մարդկանց, սկսում եք կուրորեն վստահել նրանց: Նույնը սպասում եք նրանցից:
#2 Մաքրություն, հավասարություն, անմեղություն… Մոտիվացնում եք բոլորին: Մյուսների ուրախությունն ուրախացնում է նաև ձեզ: Երբ կյանքում ինչ-որ բան այնպես չի ընթանում, ձեզ մեկուսացած եք զգում: Դա տեղի է ունենում միայն այն պատճառով, որ սովոր եք իդեալական կյանքի:
#3 Լավատես, վճռական, էքստրավերտ: Սիրում եք մարդկանց շրջապատում լինել: Երկար ժամանակ միայնակ մնալու դեպքում ձեզ ճնշված եք զգում: Մարդկանց ընդունում եք այնպիսին, ինչպիսին նրանք իրականում են: Նրանց օգնելը բավարարում է ձեզ, մարդիկ ձեզ սիրում են լավատեսության համար: Սիրում եք գլուխ գովել: Հարկավոր է աշխատել դրա վրա:
#4 Զգացմունքային, կարեկցող, աջակցող: Ձեզ համար մյուսներն ավելի կարևոր են: Մարդիկ հաճախ են ձեզ դիմում օգնություն ստանալու համար: Դա մոտիվացնում է ձեզ, բայց նրանք կարող են նաև օգտագործել ձեզ: Շատ զգացմունքային եք: Մյուսների անզգույշ բառերը կարող են ձեզ ցավ պատճառել, ինչը փորձում եք ցույց չտալ: Երկար ժամանակ եք անցկացնում՝ երազելով իդեալական ապագայի մասին:
#5 Անկախ, կամային: Ձեզ դուր է գալիս մարդկանցից հեռավորություն պահպանել: Հնարավոր է՝ պարզապես ցանկանում եք հեռու լինել բացասականից: Չեք ապրում այնպես, ինչպես ցանկանում եք: Միշտ վախենում եք, որ ձեր գործողությունները կարող են դատել: Հարկավոր է ավելի քիչ մտածել մյուսների կարծիքի մասին, կենտրոնանալ ձեզ վրա:
Նյութը Moimozg.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը