
Երբ օրգանիզմին չի բավարարում վիտամին E-ի մակարդակը. ուշադիր եղեք

Վիտամին E-ն կարևոր է օրգանիզմի կենսագործունեության համար: Դրա անբավարար մակարդակը կարող է հանգեցնել խնդիրների առաջացման: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ այս վիտամինը հագեցած է հակաօքսիդանտներով, որոնք օգնում են ամրացնել իմունային համակարգը: Վիտամին E կարող եք ստանալ սննդամթերքից, անհրաժեշտության դեպքում նշանակվում են նաև հավելումներ:
Այս վիտամինի անբավարար մակարդակի դեպքում կարող են նկատվել հետևյալ նշանները.
- դժվարություններ քայլելիս և հավասարակշռությունը պահելիս
- տեսողության խանգարումներ
- մկանային ցավ, թուլություն:
Թվարկված նշանների առկայության դեպքում խորհուրդ է տրվում դիմել համապատասխան մասնագետի օգնությանը, ինչպես նաև հետևել սննդակարգին՝ դրանում ներառելով մթերք, որը E վիտամին է պարունակում:
E վիտամինով հարուստ է հետևյալ մթերքը.
- սերմեր, ընդեղեն, այդ թվում՝ նուշ, գետնանուշ, գետնանուշի յուղ, արևածաղկի սերմեր
- մանգո
- կիվի
- բանջարեղեն
- ամբողջահատիկ ցորեն
- հացահատիկ
- բուսական յուղեր, այդ թվում՝ ձիթապտղի և արևածաղկի յուղ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը