
Որքան արտարժույթ են գնել և վաճառել ՀՀ բանկերը

Հուլիսի 16-20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արժութային շուկայում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 89,424,111 ԱՄՆ դոլար 479.91 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 99,310,537 ԱՄՆ դոլար 481.09 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 8,650,000 դոլարի առք և վաճառք 480.63 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 12,449,754 եվրո 558.06 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 16,920,484 եվրո 561.91 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,513,464,755 ՌԴ ռուբլի 7.61 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 619,611,913 ՌԴ ռուբլի 7.70 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել