
Քիմ Քարդաշյանը 5 րոպեում 5 մլն դոլար է վաստակել իր նոր օծանելիքի վաճառքից առանց գովազդի վրա գումար ծախսելու

37-ամյա հայազգի դերասանուհի, մոդել Քիմ Քարդաշյանը իր կողմից թողարկված Kimoji Vibes, Kimoji Cherry և Kimoji Peach օծանելիքների վաճառքից 5 րոպեում 5 միլիոն դոլար է վաստակել:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, ամենատպավորիչն այն է, որ Քիմը ոչ մի դրամ չի ծախսել օծանելիքները գովազդելու վրա, փոխարենն օգտագործելով սոցիալական մեդիայի ուժը: Նա օծանելիքների մասին պատմել է Instagram-ում, ինչպես նաև խնդրել է մտերիմ ընկերուհուն՝ դերասանուհի Դրյու Բերիմորին, գովազդի հարցում օգնել իրեն:
Օծանելիքներից յուրաքանչյուրը վաճառվել է 45 դոլարով:
Սա առաջին անգամ չէ, որ Քարդաշյանը մի քանի րոպեում մեծ գումար է աշխատում: Նախորդ տարի Քարդաշյանն իր օծանելիքի վաճառքից մեկ օրում 14 մլն դոլար էր վաստակել: