Ի՞նչ են մտածում հակառակ սեռի մասին հանրահայտ կանայք

Ի՞նչ են մտածում հակառակ սեռի մասին հանրահայտ կանայք, ովքեր հայտնի են ոչ միայն իրենց մասնագիտական ձեռքբերումներով ու սուր մտքով, այլև դիպուկ նկատառումներով։

1. Կյանքը չափազանց կարճ է՝ այն դիետաների, ժլատ տղամարդկանց ու վատ տրամադրության վրա վատնելու համար։ (Ֆաինա Ռանևսկայա)

2. Որքան էլ որ կինն ուժեղ լինի, նա սպասում է իրենից ուժեղ տղամարդու… Եվ ոչ թե նրա համար, որ նա սահմանափակի իր ազատությունը, այլ այն պատճառով, որ նա թույլ տա կնոջը թույլ զգալ իրեն։ (Անջելինա Ջոլի)

3. Իր տղամարդու թերությունները չսիրող կինը չի սիրում նաև նրան։ (Սոֆի Լորեն)

4. Կանայք մեծ մասամբ տղամարդկանց տականքներ են համարում, սակայն մինչ օրս նրանց հարմար փոխարինող չեն գտել։ (Էլիզաբեթ Թեյլոր)

5. Կնոջ համար գեղեցկությունն ավելի կարևոր է, քան խելքը, քանի որ տղամարդկանց համար ավելի հեշտ է նայելը, քան մտածելը։ (Մարլեն Դիտրիխ)

6. Տղամարդիկ սիրում են այն, ինչին չեն կարող տիրել։ (Մոնիկա Բելուչչի)

7. Միայն կյանքի կողմից ստորացված տղամարդն է ունակ կնոջը վիրավորել։ (Մերիլին Մոնրո)։

8. Ես չեմ հասկանում, թե ինչու են որոշ կանայք ցանկանում ունենալ բոլոր այն իրերը, որ տղամարդիկ ունեն… Չէ՞որ նրանք կարող են տիրել հենց տղամարդկանց (Կոկո Շանել)

9. Ինքն իրեն ընդունելն ու ինքն իր վրա ծիծաղել կարողանալու ունակությունը լավագույն բանն է, որ կարող է լինել տղամարդու մեջ։ (Պենելոպե Քրուզ)

10. Հզոր կինը վախեցնում է տղամարդկանց։ Եթե դու կարիերայի աստիճաններով վեր ես բարձրացել, ու դու հայտնի ես, ապա քեզնից իսկապես վախենում են։ (Դոնաթելլա Վերսաչե)

11. Խելացի կանայք խելացի տղամարդկանց ավելի շատ են սիրում, քան խելացի տղամարդիկ՝ խելացի կանանց։ (Նատալի Փորթման)

12. Եթե կինը տղամարդուն ասում է, որ նա ամենախելացին է, նշանակում է, նա հասկանում է, որ երկրորդ այդպիսի հիմարին նա չի գտնի։ (Ֆաինա Ռանևսկայա)

13. Ինձ համար տղամարդը գերծաղիկ է, ով ապրում է իր պարտեզում ու ով իր աշխարհն ունի։ Եվ դա հիանալի է։ (Իրինա Խակամադա)

14. Յուրաքանչյուր տղամարդ ավելի շատ հետաքրքրվում է այն կնոջով, ով իրենով է հետաքրքրվում, քան գեղեցիկ ոտքեր ունեցող կնոջով։ (Մարլեն Դիտրիխ)

15. Կանայք խոսում են սիրո մասին ու լռում սիրեկանների մասին, իսկ տղամարդիկ, ընդհակառակը, խոսում են սիրուհիների մասին ու լռում սիրո մասին։ (Մարինա Ցվետաևա)։

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս