Բաժիններ՝

«Չելսին» կարող է վերադարձնել Չեխին կամ Շմեյխելին

Լոնդոնի «Չելսին» արդեն իսկ սկսել է նոր դարպասապահի որոնումները: Շատ հավանական է, որ թիմի հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան տեղափոխվի այլ ակումբ:

Լոնդոնյան ակումբը դիտարկում է Պետեր Չեխի  վերադարձի տարբերակը, ով այժմ «Արսենալի»  խաղացող է: 36-ամյա Չեխը «Չելսիում»   խաղացել է 11 տարի` 2004-ից մինչև 2015 թվականը:

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան, ով մեկ տարի անց կարող է ազատ գործակալ դառնալ, կվերադառնա Իսպանիայի առաջնություն, որտեղ նա նախկինում խաղացել է «Ատլետիկոյի» կազմում:

Ըստ El Chiringuito հեռուստաընկերության՝ «Ռեալը» 35 միլիոն եվրո կվճարի Բելգիայի ազգային հավաքականի դարպասապահի համար: Մադրիդյան ակումբը կարող է խզել պայմանագիրն իր ներկայիս դարպասապահ Կեյլոր Նավասի հետ:

Սակայն El Confidentalal-ն ունի այլ տվյալներ, ըստ որի՝ «Չելսին» Կուրտուայի համար պահանջում է առնվազն 50 միլիոն դոլար: Լոնդոնցիներն արդեն իսկ մերժել են «Ռեալի» երկու առաջարկները՝ 30 միլիոն և 35 միլիոն եվրո արժողությամբ + 10 միլիոն եվրո` բոնուսների տեսքով:

Բացի այդ, «կապույտները» հետաքրքրություն է ցուցաբերում «Լեսթերի» դարպասապահ Կասպեր Շմեյխելի նկատմամբ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս