Բաժիններ՝

«Շատերը կարծում են, որ 33 տարեկանում կարիերան ավարտվել է: Բայց ես ուրիշների նման չեմ». Կրիշտիանու Ռոնալդու

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Թուրինից «Յուվենթուս» տեղափոխության մասին:

«Ես ֆիզիկապես, զգացմունքային և մտավոր առումներով շատ լավ վիճակում եմ: Ես շատ հպարտ եմ այստեղ լինելու համար և լրջորեն մոտիվացված եմ:

Շատերը կարծում են, որ 33 տարեկանում  կարիերան ավարտվել է: Բայց ես ուրիշների նման չեմ:

Հիմա շատ էմոցիոնալ պահ է թե՛ ինձ, թե՛ ակումբի համար:

Ես ուզում եմ պատմություն կերտել «Յուվենթուսի» հետ, ուզում եմ կրկին զարմացնել:

Համոզված եմ, որ ամեն ինչ հրաշալի է լինելու»,- նշել է Ռոնալդուն:

Ավելի վաղ Ռոնալդուն նշել էր, որ «Յուվենթուսը»  միակ ակումբն է, որի համար ինքը պատրաստ էր հեռանալ Մադրիդի «Ռեալից»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031