
««Յուվենթուսը» միակ ակումբն է, որի համար ես պատրաստ էի հեռանալ «Ռեալից»». Կրիշտիանու Ռոնալդու

Թուրինին «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է այն մասին, թե ինչն է իրեն մոտիվացրել տեղափոխվել Իտալիայի առաջնությունը ներկայացնող ակումբը:
«Ես հիշում եմ այն գոլը, որ ես խփեցի իմ ապագա ակումբին (խոսքը Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչում խփած գոլի մասին է ):
Ես շատ ուրախ էի, բայց ոչ միայն այն պատճառով, որ ես նման գոլ խփեցի:Ես ապշել էի, որ «Յուվենթուսի» երկրպագուները սկսեցին ծափահարել ինձ, ես չէի սպասում:
Ինձ միշտ դուր է եկել թուրինյան ակումբը, բայց դրանից հետո այն սկսեց ինձ ավելի շատ դուր գալ:
«Յուվենթուսը» մեծ ակումբ է, այն ինձ մեծ հնարավորություններ տվեց: Իհարկե, ես այստեղ տեղափոխվեցի ոչ միայն այն գոլի համար, բայց դա ևս օգնեց:
Ես ասացի իմ գործակալին, որ «Յուվենթուսը» միակ ակումբն է, որի համար ես պատրաստ էի հեռանալ «Ռեալից»»,- նշել է Ռոնադուն:
Սիրարփի Աղաբաբյան