Մասուր. օգտակար հատկություներ, որոնք կզարմացնեն ձեզ
Մասուրը հարուստ է բազմաթիվ սննդարար նյութերով: Fithacker.ru-ն ներկայացրել է լուրջ պատճառներ՝ մասուր օգտագործելու համար:
Վիտամին C: Մասուրը 14 տոկոս վիտամին C է պարունակում՝ գերազանցելով կիտրոնին:
Վիտամիններ B, B1: Դրական ազդեցություն են ունենում սիրտ-անոթային համակարգի աշխատանքի վրա, արագացնում նյութափոխանակությունը:
Վիտամին B2: Այս վիտամինն անհրաժեշտ է եղունգների և մազերի ամրացման, վահանաձև գեղձի աշխատանքի համար, նպաստում է հակամարմինների և էրիթրոցիտների արտադրմանը, դրական ազդեցություն է ունենում վերարտադրողական առողջության վրա:
Վիտամին B9: Դրական է ազդում իմունային համակարգի վրա, կանխարգելում է անեմիայի և արյան հետ կապված այլ խնդիրների զարգացումը:
P խմբի վիտամիններ: Օգտագործվում են երիկամների և լյարդի բուժման ընթացքում, կարգավորում զարկերակային ճնշումը, մեծացնում մազանոթների էլաստիկությունը:
Վիտամին E: Դրական է ազդում վերարտադրողական առողջության և իմունային համակարգի վրա, անհրաժեշտ է մաշկի առողջության պահպանման համար:
Վիտամին K: Անհրաժեշտ է նյութափոխանակության կարգավորման համար, օրգանիզմի կողմից վիտամին D-ի և կալցիումի յուրացման համար, կարգավորում է արյան մակարդելիությունը:
Վիտամին A: Բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը