Մթերքներ, որ պետք է օգտագործեն բոլորը
Երկաթը կարևոր միկրոէլեմենտներից է, որն անհրաժեշտ է օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեծ քանակով երկաթ պարունակում է կենդանական ծագման մթերքը, բայց այն կարող եք ստանալ նաև մրգերի ու բանջարեղենի միջոցով: Բուսական ծագման մթերքներում երկաթի քանակն ավելի մեծ է, սակայն կենդանական ծագման մթերքներում պարունակվող երկաթն ավելի արագ է յուրացվում:
Արյան մեջ երկաթի ցածր մակարդակի դեպքում կարող են նկատվել հոգնածություն, թուլություն, կենտրոնանալու, շնչելու դժարություն: Սննդակարգում հարկավոր է ներառել կարմիր միս՝ երկաթի անհրաժեշտ քանակն ապահովելու համար: Ուշադրություն դարձրեք նաև բանջարեղենի հետևյալ տեսակներին:
Կարտոֆիլ: Մեկ մեծ կարտոֆիլը նույն քանակով երկաթ է պարունակում, որքան 90 գրամ հավի միսը:
Չինական կաղամբ: Մեկ բաժակ կաղամբը 1.5 մգ երկաթ է պարունակում, ինչպես նաև A և C վիտամիններ:
Քունջութի սերմեր: 1 ճաշի գդալ քունջութի սերմը 1.3 մգ երկաթ է պարունակում:
Ոսպ և այլ հատիկավորներ: Ոսպը ոչ միայն երկաթ է պարունակում, այլև սպիտակուցներ, բջջանյութ և կալիում:
Կանաչ բանջարեղեն: Սննդակարգ ներառեք մաղադանոս, ոլոռ, բրոկոլի:
Երկաթ պարունակում է նաև հետևյալ մթերքը.
- ձմերուկ
- վարսակի փաթիլներ
- սոյա
- արևածաղկի և դդմի սերմեր
- նուռ
- սալոր
- բրինձ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը