Բաժիններ՝

««Յուվենթուսը» կդառնա Կրիշտիանու Ռոնալդուի վերջին ակումբը». Ժորժե Մենդեշ

Իսկ MLS կամ Չինաստա՞ն: Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը կիսվել է պորտուգալացու՝ «Յուվենթուս» տեղափոխության մասին կարծիքով:

«Ես շատ ուրախ եմ Ռոնալդուի համար: «Յուվենթուսը» կդառնա Կրիշտիանուի վերջին ակումբը, և ես երջանիկ եմ, որ ֆուտբոլիստը նման որոշում կայացրեց:

Նա կավարտի իր հիասքանչ կարիերան այս ակումբում: Ես շնորհակալություն եմ հայտնում Անդրես Անիելիին «Ռեալի» հետ բանակցություններ վարելու վճռականության և պատրաստակամության համար, ինչպես նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել Բեպե Մարոտային պրոֆեսիոնալիզմի համար»,- Մենդեշին է մեջբերում Sport-ը:

Ռոնալդուն «Յուվենթուս» տեղափոխվեց 112 մլն եվրոյով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031