
5 նշան, որոնց ուշադրություն պետք է դարձնի յուրաքանչյուր կին

Միոման մկանային հյուսվածքից առաջացած բարորակ ուռուցք է: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ այն առավել հաճախ առաջանում է արգանդում, երբեմն նաև՝ արգանդի վզիկում: Ու թեև ճիշտ բուժման դեպքում հիվանդությունը դրական ելք է ունենում, այն չի կարելի անուշադրության մատնել, քանի որ կարող է բացասական ազդեցություն ունենալ վերարտադրողական առողջության և հորմոնալ հավասարակշռության վրա:
Թեև հիվանդությունը վառ արտահայտվող նշաններ չունի, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել օրգանիզմում տեղի ունեցող փոփոխություններին, որոնք կարող են զգուշացնել այս խնդրի առկայության մասին:
Միոմայի առկայության մասին կարող են վկայել հետևյալ նշանները.
- ոչ պարբերական դաշտանային ցիկլ, որն ուղեկցվում է առատ արյունահոսությամբ
- ցավ և փքվածության զգացում որովայնի ներքևի հատվածում
- քաշի հանկարծակի ավելացում
- հղիանալու անկարողություն
- ծանր հղիություն, բարձր ռիսկայնության ծննդաբերություն
- ցավ սեռական ակտի ընթացքում
- միզարձակման փոփոխություն
- ցավ մեջքի հատվածում:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը