Բաժիններ՝

ԴԱՀԿ-ի շենքի ավտոկայանատեղիում այրվել է 6 ավտոմեքենա

Հուլիսի 10-ին, ժամը 12:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցում գտնվող հարկադիր ծառայության շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հարկադիր ծառայության շենքի ավտոկայանատեղիում այրվում են կայանած ավտոմեքենաներ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:36-ին, մարվել՝ 13:02-ին:

Այրվել է մոտ 1000 քմ խոտածածկույթ և մասամբ «Niva 21214» (վարորդը՝ Ս. Պ.), «Mercedes C180» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել), «Lada 21010» (վարորդը՝ Ա. Բ.), «Volkswagen Bora» (վարորդը՝ Ա. Բ.), «Toyօta Corolla» (վարորդը՝ Խ. Ի.) և «BMW 316 I» (վարորդը՝ Գ. Տ.-Պ.) մակնիշերի ավտոմեքենաները, տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս