Բաժիններ՝

Տաքսիներից օգտվողների թիվը շարունակում է նվազել, էլեկտրատրանսպորտինը՝ աճել

2018 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 75 մլն 105.4 հազար մարդ։ 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ ուղևորափոխադրումների ծավալը նվազել է 8.7%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից։

Նվազումը պայմանավորված ավտոմոբիլային տրանսպորտի միջոցով ուղևորահոսքի նվազմամվ։ Այսպես, ընթացիկ տարվա հունվար-մայիսին ավտոմոբիլային տրանսպորտի միջոցով իրականացված ուղևորափոխադրումների ծավալը նվազել է 11.7%-ով և կազմել 64.4 մլն մարդ։ Այդ թվում, տաքսիներից օգտվող ուղևորների թիվը նվազել է 8.1%-ով և կազմել 2.9 մլն մարդ։

Տրանսպորտի այլ տեսակների գծով ուղևորահոսքերը աճել են։

Երկաթուղու միջոցով իրականացված բեռնափոխադրումների ծավալն աճել է 6.2%-ով և կազմել 127.1 հազար մարդ։

Օդային տրանսպորտից հունվար-մայիսին օգտվել են 955 հազար մարդ (աճը՝ 9.2%), իսկ էլեկտրատրանսպորտի ուղևորափոխադրումների ծավալն աճել է 14.7%-ով և կազմել 9 մլն 582.7 հազար մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս