Բաժիններ՝

«Ես չտեսա ԱԱ-ում ավելի լավ հավաքական, քան Իտալիայինը, բացառությամբ Բրազիլիայի». Ռոբերտո Մանչինի

Անսպասելի էր: Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին գտնում է, որ Սկուադրա Աձուրան լավ տեսք կունենար ԱԱ-2018-ում:

«Դատելով այն խաղերից, որոնք դիտել եմ Աշխարհի առաջնության ժամանակ, ես չեմ տեսել ավելի լավ հավաքական, քան իտալականը, բացառությամբ Բրազիլիայի: Ամեն անգամ շփվելով իտալացիների հետ՝ լսել եմ, որ Իտալիան միանգամայն արժանի ձևով հանդես կգար Ռուսաստանում, և ես բացարձակապես համաձայն եմ դրա հետ: Ցավալի է դիտել ԱԱ-ն առանց Իտալիայի հավաքականի»,- Մանչինիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Իտալիան բաց թողեց ԱԱ-2018-ը՝ անցումային խաղերում պարտվելով Շվեդիայի հավաքականին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031