Բաժիններ՝

«Կոլումբիան պարտության արժանի չէր: Մենք արեցինք ավելին, քան Անգլիան». Յերի Մինա

Կոլումբիայի ազգային հավաքականի պաշտպան Յերի Մինան խոսել է Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից դուրս մնալու մասին:

«Սա սարսափելի հարված է թիմի համար: Մենք արժանի չէինք պարտության: Մենք արեցինք ավելին, քան Անգլիան:

Շատ վատ է, որ մենք ամեն ինչ մեր օգտին չավարտեցինք մինչև 11-մետրանոց հարվածները: Մենք արեցինք ամեն ինչ: Սա սարսափելի է:

Շնորհակալ եմ Աստծուն, որ նա օգնեց ինձ ևս մեկ կարևոր գոլ խփել իմ երկրի համար, և տվեց մեզ լրացուցիչ ժամանակում հաղթելու հնարավորություն:

Ապագա՞ն: Մտքերով տեղափոխվում եմ «Բարսելոնա»: Հիմա ապագայի մասին խոսելու ժամանակը չէ, սակայն Աշխարհի առաջնությունը վերադարձրեց իմ հավատը և ինքնավստահությունը»,- նշել է Մինան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս