Բաժիններ՝

Կաթնաշոռից պատրաստված կոնֆետներ. հրաժարվեք խանութից գնած քաղցրեղենից

Բաղադրիչներ

1. Կաթնաշոռ (9 %) – 300 գ
2. Թխվածքաբլիթ – 150 գ
3. Ընկույզ – 50 գ
4. Շաքարի փոխարինիչ՝ ըստ ճաշակի, կարող եք ավելացնել կակաո
5. Շոկոլադ, կակաո, դարչին՝ կոնֆետները պատելու համար

Պատրաստման եղանակը

1. Կաթնաշոռն անցկացնել մաղով, հարել բլենդերով, խառնել շաքարի փոխարինիչի հետ, զանգվածին ավելացնել մանրացրած թխվածքաբլիթը և ընկույզը, խառնել՝ մինչև միասեռ զանգված ստացվի:

2. Ստացված զանգվածից կոնֆետներ ձևավորել: Պատել շոկոլադով, կամ ինչով կցանկանաք: Կոնֆետները 1 ժամով ուղարկել սառնարան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս