Ֆրանսիան քառորդ եզրափակչում է, Արգենտինան գնում է տուն. Մունդիալ-2018
Ֆուտբոլի աշխարհի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը Կազան քաղաքի համանուն մարզադաշտում մրցեց Արգենտինայի ընտրանու հետ:
Հանդիպման մեկնարկային րոպեներին երկու թիմերը կառուցողական խաղ էին ցուցադրում, սակայն Ֆրանսիայի հակագրոհներից մեկի ժամանակ Մարկոս Ռոխոն խախտեց խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում և նշանակվեց 11 մետրանոց հարված: Այն անվրեպ իրացրեց և «կապույտներին» առաջ մղեց՝ Անտուան Գրիզմանը՝ 1:0:
Ֆրանսիայի ազգային թիմի կազմում առանձնանում էր երիտասարդ հարձակվող Մբապեն, ով կարողանում էր շուտ ազատվել արգենտինացիների պաշտպաններից: Վիճակագրությամբ գնդակին առավել շատ տիրում, ավելի ճիշտ փոխանցումներ կատարում էր Արգենտինան, սակայն հաշվի հավասարությունը վերականգնել այդպես էլ չէր հաջողվում: Բայց «ալբիսելեստեն» հասավ նրան, որ թիմերը հանգստի գնացին հավասար՝ 1:1 հաշվով: Հեռահար, դիպուկ, հուժկու հարվածով հաշվի հավասարությունը վերականգնեց Անխել դի Մարիան:
Երկրորդ կեսի մեկնարկում՝ 48-րդ րոպեին, Արգենտինայի հերթական գրոհի ժամանակ Մեսսի հարթածից հետո գնդակի ընթացքը շրջեց և այն դարպասն ուղարկեց Մերկադոն: Բայց Ֆրանսիայից շատ երկար ժամանակ չպահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու համար: Հրաշալի գոլով աչքի ընկավ Պավարը՝ 2:2:
Ֆրանսիան կառուցողական խաղի շնորհիվ 64-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ: Գոլն իր ակտիվում գրանցեց Մբապեն՝3:2: Վերջինս ընդամենը 4 րոպե անց նորից օգտվեց Արգենտինայի պաշտպանության խոցելի օղակից և խփեց Ֆրանսիայի 4-րդ, իսկ իր երկրորդ գոլն այս խաղում: Ի վերջո Ֆրանսիա 4:2 հաշվով հաղթեց Արգենտինային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Քառորդ եզրափակչում Ֆրանսիան կխաղա Ուրուգվայ-Պորոտւգալիա զույգի հաղթողի հետ: Այդ հանիպումը կկայանա հուլիսի 6-ին: