
Լիոնել Մեսիին ծննդյան օրը 60-կիլոգրամանոց տորթ են հանձնել Բրոնիցիում

Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսիին հունիսի 24-ին շնորհավորել են ծննդյան օրվա առթիվ Մոսկվայի մարզի Բրոնիցիում գտնվող՝ թիմի մարզական բազայում:
Հունիսի 24-ին լրացել է Արգենտինայի հավաքականի եւ «Բարսելոնայի» աստղի 31 տարին:
«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի պատվին կայացել է հանդիսավոր համերգ, որի ավարտին բերվել է տոնական տորթը՝ բնական մեծությամբ խաղացողի շոկոլադե քանդակի տեսքով: Հրուշակային արտադրանքի քաշը կազմել է 60 կիլոգրամ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
#WorldCup A team of five workers at Moscow’s Altufyevo Confectionery worked for nearly a week to carve the sculpture in 60 kg (132 lbs) of chocolate to mark the #Messi ’s birthday on Sunday. pic.twitter.com/iCtaqKU7i0
— ShanghaiEye (@ShanghaiEye) June 25, 2018