Բաժիններ՝

Մշակույթի նախարարությունը համալրում է հուշարձանների պետական ցուցակները

ՀՀ մշակույթի նախարարությունը տարածել է հայտարարություն պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակների համալրման վերաբերյալ:  ՀՀ մշակույթի նախարարության հայտարարության մեջ ասվում է.

«Հայաստանի Հանրապետության պատմամշակութային հուշարձանների ճակատագրով մտահոգված հարգելի քաղաքացիներ,

ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ նախաձեռնում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակների համալրում նոր հուշարձաններով:

Համալրումը կկատարվի փուլային տարբերակով և պարբերաբար:

Խորհրդային Հայաստանի մոդեռնիստական ճարտարապետության բազմաթիվ կառույցներ բարձր են գնահատվում հայ և միջազգային մասնագետների կողմից, տպագրվում են հեղինակավոր ամսագրերում ու գրքերում, սիրված են մեր քաղաքացիների և հյուրերի կողմից, բայց քչերն են ներառված հուշարձանների պետական ցուցակում:

Բարձր գնահատելով հասարակության մասնակցության դերը՝ խնդրում ենք հայտնել Ձեր առաջարկությունները Խորհրդային Հայաստանի մոդեռնիստական ժառանգության այն քաղաքաշինական և ճարտարապետական կառույցների, մոնումենտալ արվեստի նմուշների ու կոթողների վերաբերյալ, որոնք ձեր կարծիքով արժանի են ընդգրկվել ցուցակներում և վերցնել պետության պաշտպանության տակ:

Խնդրում ենք Ձեր առաջարկությունները ներկայացնել [email protected] էլեկտրոնային փոստին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս