Բաժիններ՝

Գվատեմալայում ութ մարդու դիակ են գտել հրաբխի ժայթքման շրջանում

Գվատեմալայում հունիսի 24-ին ութ մարդու դիակ են գտել Ֆուեգո հրաբխի ժայթքման շրջանում: Այդ մասին հայտնել է երկրի ազգային ոստիկանությունը:

«Էսկուինտլայի ազգային քաղաքացիական ոստիկանության աշխատակիցներն օգնում են տեղափոխելու ութ մարդու դիակները, որոնք համարվում էին անհայտ կորած եւ գտնվել են Սան Միգել Լոս Լոտեսի հատվածում»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Ֆուեգոյի ժայթքումը տեղի է ունեցել հունիսի 3-ին: Ավելի վաղ հաղորդվել էր 112 մարդու զոհվելու մասին: Գտնված մարմինների հետ միասին զոհերի թիվը հասել է 120-ի: Եվս 189 մարդ մնում է անհայտ կորածների կարգավիճակում, 57 հոգի վերքեր է ստացել, քանդվել է 186 տուն:

Ֆուեգոյի ժայթքման գոտում որոնողական աշխատանքների դադարեցման որոշումից հետո տեղի իշխանությունները հայտարարել են այդ շրջանը զանգվածային թաղման գոտի հայտարարելու մտադրության մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս