Բաժիններ՝

Լուկաշենկոն Էրդողանին հղած շնորհավորական ուղերձում հավաստել է «հիրավի եղբայրական ու ռազմավարական հարաբերությունները»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուս ժողովրդի անունից եւ անձամբ իր կողմից շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այդ մասին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը:

Լուկաշենկոն նշել է, որ Մինսկի ու Անկարայի միջեւ հաստատվել են «առանձնահատուկ, հիրավի եղբայրական հարաբերություններ»: «Համոզված եմ, որ երկկողմ ռազմավարական համագործակցությունը, որը դինամիկորեն ընդլայնվում է, հսկայական ներուժ ունի: Ընդհանուր ջանքերով մենք կկարողանանք նոր բարձունքների հասնել քաղաքական, առեւտրատնտեսական եւ փոխգործակցույթան այլ ոլորտներում»,- ընդգծել է Լուկաշենկոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930