«ԱՄՆ-ն ավելի ազդու մաքսատուրքեր կսահմանի պատասխան միջոցներ ձեռնարկող երկրների նկատմամբ». Թրամփ
ԱՄՆ-ը պատասխան միջոցներ կձեռնարկի այն երկրների նկատմամբ, որոնք առեւտրական խոչընդոտներ ու մաքսատուրքեր են սահմանել ամերիկյան ապրանքների ներմուծման վրա, եթե դրանք չեղյալ չհայտարարվեն: Այդ մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 24-ին հայտարարել է իր Twitter-ում:
«ԱՄՆ-ը պնդում է, որ բոլոր այն երկրները, որոնք արհեստական խոչընդոտներ ու մաքսատուրքեր են սահմանել իրենց երկրներ ներկրվող ապրանքների վրա, հանեն այդ արգելքները, այլապես ԱՄՆ-ի կողմից կհետեւեն ավելի ազդու քայլեր, քան պատասխան միջոցները:
Առեւտուրը պետք է լինի արդար ու պետք է դադարի լինել խաղ մեկ դարպասով»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը:
Հունիսի 22-ին ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները 20 տոկոսի չափով մաքսատուրքեր կսահմանեն Եվրամիություննեց ներկրվող ավտոմեքենաների վրա, եթե հանրակցությունը չվերացնի խոչընդոտները ամերիկյան ընկերությունների նկատմամբ: 2018 թվականի մարտին ԱՄՆ-ը մաքսատուրքեր է սահմանել պողպատի եւ ալյումինի ներմուծման վրա՝ համապատասխանաբար 25 տոկոսի եւ 10 տոկոսի չափով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: