Չինաստանում տղամարդն ավտոբեռնիչով մխրճվել է մարդկանց բազմության մեջ
Չինաստանում տղամարդն ավտոբեռնիչով մխրճվել է մարդկանց բազմության մեջ, մեկ մարդ զոհվել է, եւս ավելի քան տասը՝ տուժել: Այդ մասին հայտնել է ոստիկանությունը:
Միջադեպը տեղի է ունեցել 7:20-ին Յանտայ քաղաքում: Տղամարդը ճանկավոր ավտոբեռնիչով վրաերթ է կատարել մարդկանց բազմության վրա Չժիֆուի շրջանի հասարակական տրանսպորտի վերջին կայարաններից մեկի մերձակայքում: Դրա հետեւանքով մեկ մարդ ստացած վերքերից զոհվել է տեղում, եւս ավելի քան 10 հոգի տուժել են: Նաեւ վնաս է հասցվել մերձակայքում գտնվող ավտոմոբիլներին:
«Այն կանգնեցնելու ապարդյուն փորձերից հետո ոստիկանությունն ի վերջո կրակ է բացել եւ գնդակահարել կասկածյալին»,- ասված է տարածված հայտարարության մեջ:
Ստացած վերքերից տղամարդը մահացել է: Նշվում է, որ կասկածյալը Հեյլունցզյանի նահանգի 45-ամյա բնակիչ է: Նրա արարքի դրդապատճառներն առայժմ անհայտ են, կատարվում է հետաքննություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: