
ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը գործնական համաձայնությունների չհասավ միգրացիայի խնդրում

Եվրամիության (ԵՄ) 28 պետություններից 16-ի ղեկավարների արտահերթ գագաթնաժողովը, որը կայացել թ հունիսի 24-ին, ոչ մի գործնական համաձայնության չհանգեցրեց միգրացիայի խնդրում: Քննարկման մասնակիցները հայտնել են մի քանի գաղափարներ, որոնք ավելի հանգամանորեն կքննարկվեն հունիսի 28-ին եւ 29-ին Բրյուսելում պլանավորված գագաթնաժողովում, որին պետք է ներկա լինեն հանրակցության բոլոր պետությունների ղեկավարները։
«Ո՛չ, մենք ոչ մի կարգի գործնական համաձայնությունների չհասանք,- հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը՝ հեռանալով հանդիպումից:- Կա սոսկ ընդհանուր ըմբռնում, որ միգրացիայի մարտահրավերների պատասխանը պետք է լինի միայն համաեվրոպական: Մենք բոլորս կարողացանք շարադրել մեր դիրքորոշումները»: Միեւնույն ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը գագաթնաժողովից հետո առաջին անգամ հնարավոր է համարել, որ միգրացիոն հիմնախնդրի կարգավորմամբ կարող են զբաղվել Եվրամիության ոչ բոլոր պետությունները, այլ սոսկ հանրակցության առավել շահագրգռված երկրները:
«Մենք պետք է ավելի լավ պաշտպանենք արտաքին սահմաննները՝ դրա համար տրամադրելով լրացուցիչ ներդրումներ»,- ընդգծել է Մակրոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: