
Ինչպիսի՞ն պետք է լինեն ամառային կոտլետները. միանշանակ, բանջարեղենով և պանրով

Բաղադրիչներ
1. Գազար – 3 հատ
2. Քաղցր պղպեղ
3. Լոլիկ – 1 հատ
4. Կանաչ սոխ
5. Մաղադանոս
6. Պանիր – 100 գ
7. Ձու – 2 հատ
8. Ալյուր – 2-3 ճ/գ
9. Համեմունքներ
Պատրաստման եղանակը
1. Գազարը և պանիրն անցկացնել միջին քերիչով, մանր կտրատել բանջարեղենը և խառնել:
2. Ավելացնել ձուն, ալյուրը, աղը, համեմունքները և նորից խառնել:
3. Զանգվածից կոտլետներ ձևավորել և երկու կողմից լավ տապակել ցածր կրակի վրա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը