
Բաղադրատոմս նրանց համար, ովքեր չգիտեն՝ ինչ անել վարունգի հետ

Վարունգով և յոգուրտով աղցան:
Բաղադրիչներ
1. Միջին վարունգ – 2-3 հատ
2. Յոգուրտ – 400 գ
3. Սխտոր – 2-3 ատամիկ
4. Ձիթապտղի յուղ
5. Աղ
Պատրաստման եղանակը
1. Մաքրած վարունգներն անցկացնել խոշոր քերիչով: Լցնել քամիչի մեջ, վրան աղ ցանել և այդպես թողնել 15-20 րոպե:
2. Յոգուրտի մեջ սխտոր քերել, ավելացնել աղ, ձեթ և մանր կտրատված սամիթ: Վարունգները յոգուրտի մեջ լցնելուց առաջ զանգվածը լավ քամել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը