
Mac & Cheese. ամերիկյան խոհանոցի դասական ուտեստ

Բաղադրիչներ
1. Մակարոն – 300 գ
2. Պանիր – 400 գ
3. Կաթ – 450 մլ
4. Ալյուր – 60 գ
5. Կարագ – 50 գ
6. Աղ – 1/2 թ/գ
7. Համեմունքներ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Պատրաստել բաղադրիչները: Նախ եփել մակարոնը. 100 գ մակարոնի համար անհրաժեշտ է 1 լ եռացրած ջուր և 10 գ աղ:
2. Պանիրը քերել խոշոր քերիչով:
3. Թասի մեջ հալեցնել կարագը՝ անընդհատ խառնելով: Ավելացնել ալյուրը: Լավ խառնել:
4. Ավելացնել կարագը, հարել և սպասել այն պահին, երբ խառնուրդը կսկսի եռալ: Կրակն անջատել, ավելացնել քերած պանիրը և համեմունքները: Լավ խառնել:
5. Պատրաստի սոուսը լցնել պաստայի վրա, խառնել և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը