Բաժիններ՝

Լոնդոնի ազգային պատկերասրահը կբացի Մայքլ Ջեքսոնին նվիրված ցուցադրանք

40-ից ավելի կտավներ են տեղ գտել «Մայքլ Ջեքսոն. պատի վրա» ցուցադրանքում, որը Լոնդոնի ազգային պատկերասրահում բացվում է փոփ երաժշտության արքայի ծննդյան 60-ամյակի կապակցությամբ: Դրանց մեծ մասը պատկանում է Էնդի Ուորհոլի (1928-1987 թ.) վրձնին: Ցուցահանդեսում ներկայացված է կարմիր պիջակով Ջեքսոնի դիմանկարի մի քանի տարբերակ, որն Ուորհոլի կողմից ստեղծվել է 1984 թվականին Time հանդեսի շապիկի համար։

Ուորհոլը Ջեքսոնի հետ առաջին անգամ հանդիպել է 1977 թվականին Նյու Յորքում, որտեղ նրանք Studio 54 գիշերային ակումբի անդամներ էին: Նկարիչը քանիցս լուսանկարել է երգչին, այդ թվում՝ 1984 թվականին Jacksons Victory շրջագայության շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում:

2009 թվականի ամռանը Ջեքսոնի մահվան ժամանակվանից երգչի կերպարը առավել տարածվածներից մեկն է դարձել ժամանակակից նկարիչների ու քանդակագործների ստեղծագործություններում: Դրանք աշխարհի հանրային ու մասնավոր հավաքածուներից փորձել է մեկտեղել Ազգային պատկերասրհի տնօրեն Նիկոլաս Կուլինանը: Ինչպես տեղեկացնում է, The Guardian-ը, վերջերս Ազգային պատկերասրահից հեռացել է 24 աշխատակից, իսկ դրա հաճախելիությունը նվազել է գրեթե մեկ երրորդով:

Ջեքսոնին նվիրված ցուցահանդեսի կազմակերպմամբ պատկերասրհը ցանկանում է շտկել դրությունը, ներգրավել որքան կարելի է շատ այցելուների: «Մայքլ Ջեքսոն. պատի վրա» ցուցադրանքը կանցկացվի այս տարվա հունիսի 28-ից մինչեւ հոկտեմբերի 21-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս