Բաժիններ՝

ԵՄ-ն անցած 4 տարիների ընթացքում Հայաստանին տրամադրել է 120 միլիոն եվրոյի աջակցություն

Եվրոպական Միությունը սկսած 2014 թվականից Հայաստանին շուրջ 120 միլիոն եվրոյի աջակցություն է տրամադրել՝ ուղղված տնտեսության և նորարարությունների զարգացմանը, օրենքի գերակայության հաստատմանը, գործարար միջավայրի բարելավմանը, ընտրական բարեփոխումների իրականացմանը: Այս մասին ասված է Եվրոպական Միության պաշտոնական կայքում հրապարակված ԵՄ-Հայաստան հարաբերություններին վերաբերող փաստահավաք փաստաթղթում:

Հայաստանը տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և էներգաարդյունավետությունը բարձրացնող ծրագրերի համար ֆինանսավորում է ստացել ԵՄ Հարևանության ներդրումային ծրագրի շրջանակներում: Նշվում է, որ ԵՄ աջակցության նպատակն է կոնկրետ արդյունքներ արձանագրել այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են դատական ոլորտի բարեփոխումները, ֆինանսների հասանելիությունը, կապը, կրթությունը և այլն:

Սկսած 2014 թվականից՝ Հայաստանն օգտվել է ԵՄ Հարևանության ներդրումային հիմնադրամի 70 միլիոն եվրոյի դրամաշնորհներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս